Իրերի ախտա հանումը բժիշկ Կոմարովսկու մեթոդով

Այսօր ախտահանման խնդիրը բոլորիս է հուզում։ Եվ առաջինը, ինչ պետք է անենք, տունը գրագետ և արդյունավետ ախտահանելն է։ Այսօր zNews-ը ներկայացնում է բժիշկ Կոմարովսկու ախտահանման կանոնները։ Պարզ օրինակների վրա կպատմենք, թե ինչպես է պետք ախտահանել իրերը և ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել։ Ախտահանում տնային պայմաններում Առաջին հերթին պետք է հականեխիչներով զինվել։ Դրանք կարելի է գնել խանութից և առաքումով ստանալ։ Եթե գնելու հնարավորություն չունեք, կարող եք պատրաստել ինքներդ։ Ամենապարզ տարբերակը 60-70% 200 մլսպիրտի, 30 մլ 3% ջրածնի պերօքսիդի և 10 մլ գլիցերինի խառնուրդն է։ Կարելի է բավարարվել սովորական սպիրտային լուծույթով, եթե ուրիշ բան ձեռքի տակ չկա։ Ախտահանման կանոնները Լվացեք ձեռքերը Չնայած, որ այդ մասին հազար անգամ ասել են, Կոմարովսկին իր պարտքն է համարում մեկ անգամ ևս հիշեցնել․ լվա ձեռքերդ նախքան, հետո և ընթացքում։ Պետք

չէ անտեսել այս պարզ, բայց արդյունավետ մեթոդը։ Արև Արևը քո ընկերն է։ Կոմարովսկին գտնում է, որ հագուստը, որով փողոց ես դուրս գալիս, պետք է առնվազն երկու ժամ կախել արևի տակ։ Եթե դա բավարար չեք համարում, հականեխիչ օգտագործեք․ հագուստը ախտահանեք միջանցքում, իսկ կոշիկները՝ մուտքի դռնից դուրս։ Անպայման դիմակ և ձեռնոցներ հագեք։ Բժիշկ Կոմարովսկին պնդում է, որ վիրուսը երկար ժամանակ կարող է մնալ մակերևույթների վրա։ Եթե խանութում ինչ որ մեկը քեզ կպել է կամ հազացել է քո կողքին, տաք գոլորշիով արդուկով անցեք հագուստի վրայով։ Հագուստը լվացեք մեքենայով, 50 աստիճանից ոչ ցածր ջերմաստիծանի տակ, լվացքի փոշուն կարելի է մի քիչ սպիտակեցնող հեղուկ ավելացնել,

որ քլոր է պարունակում։ Մի վախեցեք փչացնել հագուստը․ ձեր առողջությունն ավելի կարևոր է։ Կոմարովսկին նաև խորհուրդ է տալիս միշտ ձեզ հետ խոնավ ախտահանող անձեռոցիկ ունենալ, և սրբվել ամեն անգամ բանալիները, դրամապանակը, վերելակի կոճակը, խանութի մթերքները ձեռք տալուց հետո։ Տուն մտնելուց հետո ոչ մի բանի մի դիպչեք․ անմիջապես ախտահանեք ձեռքերը հականեխիչով, դրանից հետո նոր հանեք դիմակը։ Այնուհետև միջանցքում հանեք արտահագուստը։ Գնումները թողեք միջանցքում, առանձին-առանձին ախտահանեք, նոր տարեք խոհանոց։ Հագուստը անմիջապես գցեք մեքենայի մեջ լվացվելու, իսկ դուք մտեք լողանալու։ Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը