Ես անպ արկեշտ եմ և ապրում եմ հարուստ տղամարդկանց հաշվին

Կանանց ռուսական ֆորումներից մեկում մի անգամ վեճ էր ծագել, թե արդյոք կարող է ժամանակակից կինն այնպիսի տղամարդ գտնել, որը կերջանկացնի իրեն։Բոլորը բողոքում էին ամուսինների կողմից չհասկացված լինելուց, ալկ ոհոլի նկատմամբ նրանց հակվածությունից և այլն։Անսպասելի կերպով մշտական այցելուներից մեկը մի այնպիսի բան է գրում, ինչից հետո բոլորը հարձակվում են նրա վրա և նույնիսկ պահանջում, որ նա անմիջապես լքի խումբը։ Իսկ թե ինչ էր գրել այդ կինը, ստորև ներկայացնում է zNews-ը․«Դուք այստեղ բոլորդ խոսում եք ձեր ալ կոհոլիկներից և պորտաբ ույծներից, բայց դուք երբեք չեք թողնի նրանց։ Դուք կպել եք այդ ձրիա կերներին, դրել եք ձեր գլխին և այդպես էլ կապրեք մինչև մե ռնելը։ Ձեզանից ոչ մեկը մի սիր եկան էլ չի պահի՝ հոգու և մարմնի տոն կազմակերպելու համար, քանի որ պարկեշտ է։Ես անպ արկեշտ եմ. ամուսին չունեմ և ապրում եմ ուրիշ տղամարդկանց հաշվին։ ՀԱՐՈՒՍՏ տղամարդկանց հաշվին, աղջիկներ։ Եվ գիտե՞ք, ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում։ Ոչ մի տղամարդ չի փորձի ինձ հետ խաղեր խաղալ, որովհետև գիտի, եթե մի բան այնպես չեղավ, դռան տեղը ցույց կտամ։ Եվ նա կգնա։ Պատկերացնում եք, տղամարդը, որն ինձ ըստ պահանջի պահում է, չի սկսի բղավել ինձ վրա, չի ապ տակի։ Այլ պարզապես կգնա։ Իսկ նրա տեղում ուրիշը

կհայտնվի։Ես գիտեմ, թե հիմա ինձ ինչ բառերով կբնութագրեք։ Դա կոպիտ է աղջիկներ։ Մեր օրերում կանայք իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ուզում ես փակել ականջներդ, իսկ հետո էլ բողոքում են, որ տղամարդիկ իրենց չեն վերաբերվում որպես երկնային էակների։Դե ուրեմն իմացեք. ինձ տղամարդիկ են պահում և ես հպարտանում եմ դրանով։ Դարեր ի վեր կանայք ապրել են տղամարդկանց հաշվին։ Արևելյան երկրներում մինչ օրս էլ կնոջը որպես թանկարժեք իր են վերաբերվում։ Նրանց միակ գործը երեխաներ ունենալն է և տղամարդուն հաճույք պատճառելը։Ես դեռ դպրոցական տարիքից էի որոշել, որ ապրել այնպես, ինչպես մայրս է ապրում՝ երեք տեղ աշխատելով, որ կարողանաս պահել երեխաներիդ և ալ կոհոլիկ ամուսնուդ, – այդպես ես հաստատ երբեք չեմ ապրելու։ Ես գեղեցիկ եմ, խելացի եմ, և քանի դեռ այս ամենը չի կորել, ես պետք է դրանցից օգտվեմ։Առաջին սիր եկանիս 18 տարեկանում ունեցա։ Նա մի երեսուն տարով մեծ էր ինձանից։ Նա բարձրաստիճան պաշտոնյա էր, տանը փնթփնթան կինն էր նրան սպասում և երես առած երեխաները, որոնք ինձանից մեծ էին։ Ես նրա համար կարծես մի կում մաքուր օդ լինեի։ Եթե հիմա մտածում եք, որ մանկահասակ պո ռնիկը անմիջապես թռել է տարիքով տղամարդու անկ ողինը, չարաչար սխալվում եք։ Ես այնպես արեցի, որ նա փորձում էր հասնել ինձ։ Խելացի կինը կարողանում է ստիպել, որ տղամարդը պայքարի իր համար։ Եվ առաջին սե քսը տեղի ունեցավ այն բնակարանում, որը սի րեկանս առավ ինձ համար։ Մետաքսե սավանների վրա և ոչ թե քռ չոտ հյուրանոցում։Մենք միասին մնացինք ութ տարի։ Եվ դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետև ես տալիս էի նրան այն, ինչ չէր տալիս կինը, չէին տվել նախորդ սիր ուհիները. քնքշանք, ըմբռնում, հանգստություն։Հետո իմ առաջին տղամարդը ինֆարկտից մա հացավ։ Բայց հայտնվեցին ուրիշները։ Ես, մինչ առաջինի հետ էի,

բարձրագույն կրթություն ստացա։ Ոչ թե նրա համար, որ հետո աշխատեմ, այլ ինտելեկտս բարձրացնելու համար։ Կրկնում եմ. իսկական հաջողակ տղամարդիկ իրենց կողքին խելացի կին են ուզում տեսնել, այլ ոչ թե գեղեցիկ հիմարիկների։Եվ իմ կյանքն ինձ լրիվ բավարարում է։ Ես չեմ լարվում աշխատավայրում, սպորտով եմ զբաղվում, առողջ ապրելակերպ եմ վարում, նյարդերս առողջ են։ Ես որոշակի կապիտալ ունեմ, որ հավաքել եմ այս ընթացքում։ Եվ համոզված եմ, որ այս բոնուսներն ունենալով, երբեք մենակ չեմ մնա։Իսկ հիմա ինքներդ որոշեք, թե ում վիճակն է ավելի լավ։ Լինել պարկեշտ, բայց կյանքից քշված կին, ինչպիսին դուք եք, թե ան պարկեշտ, տղամարդկանց հաշվին ապրող երջանիկ կին, ինչպիսին ես եմ։Հաջողություն բոլորիդ»։Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը․