40 տարի առաջ, երբ 8րդ դասարան էի, դպրոցում տեղի ունեցածի մասին արգելեցին անգամ ծնողներին պատմել. Երբ իմանաք ճշմարտությունը կս արսփեք

Հետաքրքիր

Այս դեպքը տեղի է ունեցել 1975 թվականին ։ Ես այն ժամանակ սովորում էի ութերորդ դասարանում: Այդ դեպքը տեղի ունենալուց հետո, ուսուցիչները հավաքվեցին մեր դասարանում և զգուշացրեցին, որպեսզի մենք լուրերը չտարածենք և ոչ ոքի չպատմենք այն մասին, ինչը տեղի է ունեցել, նույնիսկ մեր ծնողներին: Բայց երեխաները չեն կարող պահել գաղտնիքներ:Մեր դասարանում սովորում էր մի հասարակ աղջիկ, Կատյա Յագոտկինան: Նա ոչնչով չէր տարբերվում աշակերտներից։ Սովորում էր ինչպես բոլոր աղջիկները, չորսերով և հինգերով: Երազում էր ապագայի մասին, ինչպես բոլոր դեռահասները։ Նա ուներ միայն մեկ ընկերուհի,որը նիհար և հիվանդոտ աղջիկ էր:Նրա անունը Սվետկա էր: Գուցե Կատյան դպրոցից դուրս ընկերուհիներ ուներ, բայց դասարանում միայն մեկն էր: Դասամիջոցները նրանք անցկացնում էին միասին։Դասերը նույնպես միասին էին անում: Եթե նրանք ստանում էին հինգ, ապա երկուսն էլ: Եթե խնդիրներ էին լինում, ապա երկուսն էլ ունենում էին:Փողոցում արդեն գարունն էր նշմարվում։ Եւ այդ ժամանակ սարսափելի կերպով չես ուզում սովորել: Վերջին դասն էր գնում։ Եվս քսան րոպե և ազատություն: Ուսուցչուհին ինչ-որ բան էր բացատրում գրատախտակի մոտ ։Եվ այստեղ Սվետկան, Կատյայի ընկերուհին, ընկնում է հատակին և չի շարժվում:Դա միայն ֆիլմերում է, որ երեխաները շտապում են օգնության։

Մեզ մոտ ամեն ինչ հակառակն էր։ Երեխաները վախեցած նման տեսարանաից, հեռու կանգնեցին հատակին ընկածից:Միակն, ով շտապեց օգնել աղջկան ՝ վախեցած ուսուցիչն էր:- Միխայլով, գնա ջուր բեր, բանկան ծաղիկների մոտ է: Անդրեևա կանչիր տնօրենին և շտապօգնություն թող զանգեն։ Երեխաները առանց մտածելու շտապեցին կատարել ուսուցչի հրահանգը: Սվետկան պառկած էր առանց շարժման։ Ջուր բերեցին և ուսուցչուհին սկսեց ձեռքով սրբել աղջկա դեմքը։Տնօրենը վազելով եկավ: Որոշ ժամանակ անց շտապօգնություն եկավ և մեզ բոլորիս խնդրեցին դուրս գալ դասարանից։Մենք սպասում էինք միջանցքում։ Միայն Կատյան կանգնած էր բոլորից առանձին: 10 րոպե անց բրիգադը դուրս եկավ ամբողջ կազմով։ Սվետան չկար: Բժիշկը մոտեցավ ուսուցչուհուն – Զանգահարեք ոստիկանություն:- Ինչ է պատահել նրա հետ, – հարցրեց ուսուցչուհին- Նա արդեն քսան րոպե մեռած է, – ցածր ասաց բժիշկը, որ երեխաները չլսեն։Լիակատար լռություն տիրեց։- Սվետկա, – բղավեց Կատյան և նետվեց դասարան:- Կատյա չի կարելի ։ Չի կարելի այդտեղ, – բղավեց ուսուցչուհին։Բայց Կատյան արդեն վազել էր դասարան և մոտեցել պառկած ընկերուհուն: Մեկ վայրկյան նա կանգ առավ և

ընկավ ընկերուհու կրծքին ։- Սվետկա ապրիր, – կրկնում էր նա նույն խոսքերը, անսահման թվով անգամ, — Ապրիր, ապրիր։Ուսուցչուհին բռնեց Կատյայի ձեռքը և սկսեց նրան հեռացնել ընկերուհուց ։ – Թողեք նրան, – ասաց բժիշկը։Անցավ ևս հինգ րոպե։ Ընկերուհիների կողքին լուռ կանգնած էին ուսուցչուհին և բժիշկը ։ Եվ այստեղ Սվետայի ձեռքը շարժվեց: Կատյան նստեց Սվետայի մոտ և սկսեց շոյել նրա դեմքը:Սվետան բացեց իր աչքերը:- Բայց դա հնարավոր չէ, – շշնջաց բժիշկը ։Ինչ սկսվեց կատարվել այդտեղ, պետք է տեսնեիք: Սվետկային պատգարակով դպրոցից տարան։Հաջորդ օրը Կատյան չեկավ դասի: Ծնողներն էին խնդրել: Ասել էին, որ ուժ չունի: Իսկ մեզ ուսուցիչները հավաքեցին և զգուշացրին, որ շատ բան չխոսենք ։Մեկ շաբաթ անց Կատյան ու Սվետկան միասին նստած էին դասարանում ։ Ինչ էր դա: Ինչպես նա կարողացավ վերակենդանացնել ընկերուհուն: Բնության օրենքներով նման բան հնարավոր չէ ։- Չգիտեմ, – պատասխանում էր Կատյան, – ուղղակի ես շատ էի ուզում, որ Սվետան ապրի