2 դդմիկ և 2 գազար՝ աննկարագրելի համեղ ու ախորժելի. Մի անգամից 5 բաժին պատրաստեք․Դրանից անգամ հետք չի մնա

Խոհանոց

Առաջարկում ենք պատրաստել այս անչափ համեղ, ախորժելի ու օգտակար ուտեստը, որը կարող եք մատուցել և որպես աղցան, և որպես ինքնուրույն ուտեստ: Անհրաժեշտ բաղադրիչներ. դդմիկ, վարունգ, գազար՝ յուրաքանչյուրից 2 հատ սամիթ և կանաչ սոխ՝ մեկական կապ սխտոր՝ 2 պճեղ բոված քունջութ՝ 1 ճ.գ. խնձորի քացախ՝ 80 մլ ձեթ՝ 60 մլ չիլի պղպեղ՝ ըստ ցանկության աղ՝ 1թ.գ.

սև պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության շաքարավազ՝ 0.5 թ.գ. Պատրաստման եղանակ. Դդմիկն ու գազարը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Վարունգը քերել նույն կերպ: Կտրատել սամիթն ու կանաչ սոխը, միացնել դդմիկի, գազարի ու վարունգի հետ: Ավելացնել ճզմած սխտորը, ձեթը, քացախը, չիլի պղպեղն ու աղը, նաև շաքարավազը: Ամբողջը

լավ խառնելուց հետո լցնել բանկայի մեջ, սեղմել ու ավելացնել դուրս տված հյութը: 4 ժամով ուղարկել սառնարանը: Պարբերաբար շուռ տալ բանկան, որ մարինադը ներծծվի բանջարեղենի մեջ: Մատուցելիս զարդարել բոված քունջութով: Աղցանը անչափ թարմ, ախորժելի ու անուշաբույր է ստացվում: Բարի ախորժակ: Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *