Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Հետաքրքիր

Թվում է, թե ծնողներին՝ տետրերի վրա իրենց երեխաների թափած արցունքներից միայն հրաշքը կարող է փրկել։ Բարեբախտաբար, մաթեմատիկայում հրաշքներն այնքան էլ քիչ չեն։zNews-ը այսօր ձեզ կպատմի, թե ինչպես կարելի է մաթեմատիկական հնարքների ու գաղտնիքների շնորհիվ այնպես անել, որ ձեր երեխան սկսի սիրել մաթեմատիկան, իսկ բազմապատկելն ու բաժանելը մտքում ամենահեշտ բանը դառնա նրա համար։ Բանավոր հաշվարկի հնարքներ 1. Ակնթարթային բազմապատկում 11-ի վրա Ցանկացած երկնիշ թիվ 11-ի բազմապատկելը շատ հեշտ է։ Օրինակ․ 63×11։ Բացում ենք 63 թիվը՝ (6 + 3 = 9), իսկ հետո 9-ը տեղավորում ենք 6-ի և 3-ի արանքում։ Ստանում ենք 693։ Եթե թվերի գումարը երկնիշ թիվ է ստացվում, ալգորիթմը փոխվում է։ Օրինակ․ 86×11: 8 + 6 = 14, 4-ը դրվում է 8-ի և 6-ի արանքում, իսկ մեկը գումարվում

է 8-ին և ստանում ենք 946։ Բազմապատկման աղյուսակը սովորել երեխաներին կօգնի Պյութագորասի աղյուսակը։ Ոչ մի ավելորդ ինֆորմացիա, միայն թվեր և տրամաբանական մտածողություն։ 2. Մեկերից կազմված թվերի բազմապատկումն իրենք իրենց վրա Նման դեպքերի համար ձեռքի տակ ունեցեք այս աղյուսակը։ 3. 9-ի բազմապատկելու պարզ եղանակ Ցանկացած միանիշ թիվ 9-ի բազմապատկելու համար նայեք ձեր ձեռքի մատներին։ Օրինակ․ 9×6, ծալեք վեցերորդ մատը, մինչև ծալած մատը եղած մատները տասնավորներն են (մեր դեպքում 5), ծալածից հետո՝ միավորները (մեր դեպքում 4)։ Ստանում ենք 54։ Ուշադրություն դարձրեք նաև 9-ով բազմապատկման այս զվարճալի օրինաչափությանը․ 4. Եռանիշ թվերի բազմապատկումը միանիշների վրա Պետք է պարզապես մեծ խնդիրը մի քանի փոքրերի բաժանել։ Օրինակ․ 340 х 7։ 340 թիվը տրոհում ենք 300-ի և 40-ի։ 300-ը բազմապատկում ենք 7-ով և 40 ենք բազմապատկում 7-ով, իսկ ստացված թվերը գումարում ենք իրար․ 2100+280=2380 5. Երկնիշ թվերի քառակուսի արմատ բարձրացնելը Եթե թիվը, որը պետք է քառակուսի արմատ բարձրացնեք մոտ է այն թվին,

որի քառակուսին իմանալը հեշտ է, ապա կարելի է օգտվել հետևյալ մեթոդից․ մեկով պակաս թվի քառակուսիին գումարենք այդ թիվը և մեկով պակաս թիվը․ օրինակ․ 31^2 = 30^2 + 31 + 30 = 961։ 6. 5-ով վերջացող թվերի քառակուսի արմատ բարձրացնելը Օրինակ․ 85-ի քառակուսին․ (85×85). Քայլ առաջին․ բազմապատկում ենք առաջին թիվը առաջին թվով ՝ մեծացված 1-ով․ 8 x (8 + 1) = 72, և ավելացնում ենք 25։ Ստանում ենք 7225։ 7. Բաժանում 5-ի վրա Մեծ թվերը 5-ի բաժանելը շատ հեշտ է։ Պետք է միայն թիվը բազմապատկել 2-ով և տեղափոխել ստորակետը։ Օրինակ․ 235/5։ (235 х 2 = 470), տեղափոխում ենք ստորակետը մեկ նշանով դեպի ձախ, ստանում ենք 47։ 8. Բարդ բազմապատկում Ինչպես բարդ թվերը բազմապատկել մտքում, եթե դրանցից մեկը զույգ է․ 32 х 125 = 16 х 250 = 8 х 500 = 4 х 1000 = 4000 9. Ցանկացած թվից

տոկոս հեշտ գտնելը Որպեսզի գտնենք թվի պարզ տոկոսը (օրինակ․600-ի 40%-ը ), երկու թվերն էլ բաժանեք 10-ի և արդյունքը բազմապատկեք իրար (4 х 60 = 240)։ 10. 1089 թվի կախարդանքը Վերցրեք ցանկացած եռանիշ թիվ, որոնց թվերը նվազման կարգով են (օրինակ․ 932 կամ 876)։ Հիմա գրեք թիվը հակառակ ուղղությամբ և հանեք սկզբնական թվից։ Ստացված պատասխանին գումարեք հանածի արդյունքը՝ հակառակ ուղղությամբ։ Օրինակ վերցնենք 932․ 932 — 239 = 693 Հիմա 693-ին գումարում ենք այն հակառակ ուղղությամբ՝ 396 ստացվում է 693 + 396 = 1089։ Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը