«Վա խենում եմ երիտասարդությունս կորցնելուց»․ Լիլիթ Բադանյանի տարեդարձի խնջույքը, տորթի ընտրությունը, հյուրերն ու տարիքից վ ախը

Հետաքրքիր

Դերասանուհի Լիլիթ Բադանյանը երեկ տոնել է 27–ամյակը։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։ Լիլիթն ասաց, որ կեսգիշերին իրեն անակնկալ են մատուցել, սակայն այդ մասին պատմել չի ուզում։ Արդեն բուն ծննդյան օրը դերասանուհին խնջույք է կազմակերպել ժամանցի իր սիրելի վայրերից մեկում, որին ներկա են եղել նաև գործընկերների մի մասը։ «Ներկա էին այն մարդիկ, որոնք ինձ հարազատ են դարձել, ոմանք՝ կարճ ժամանակ շփվելու արդյունքում, ոմանք՝ վաղուց։ Ընկերներիս հետ հավես, լավ ու ջերմ ժամանակ անցկացրինք, ինչպես և սպասում էի։ Իրենց հետ հնարավոր չէր վ ատ օր ունենալ»,– ասաց նա։ Լիլիթի խոսքով՝

օրվա համար հատուկ պատրաստություն չէր տեսել, սակայն զգեստը կարել էր հատուկ ծննդյան օրվա համար։ Տորթի ընտրությունն էլ Լիլիթն էր արել, որոշել էր, որ այն կլինի սրտի տեսքով։ Մոմերը փչելիս Լիլիթը մտապահել է իր համար նվիրական երազանք։ «Ես միշտ մեծագույն հավատով եմ երազանք մտապահում՝ լինի ծննդյանս օրը, Ամանորի գիշերը, թե այլ առիթով։ Գիտեմ, որ դրանք իրականանալու են։ Երազանքներս չեմ բարձրաձայնում, որպեսզի իրականան։ Եթե մարդիկ իմանային՝

ինչեր եմ մտապահում, գուցե ասեին՝ ինչ փոքր երազանքներ է, բայց ինձ համար դրանք կարևոր են»,– ասաց նա։ 27–ամյա դերասանուհին խոստովանեց, որ վա խենում է մեծանալուց ․ «Չեմ ուզում մեծանալ։ Ժամանակն այնքան արագ է անցնում, որ ապրելու համար ժամանակ չի մնում։ Երիտասարդությունս կորցնելուց վա խենում եմ, թեև հասկանում եմ, որ դա անձից է կախված։ Երիտասարդ լինելը նաև մարդու տեսակի հարց է»։ Լիլիթը համարում է, որ հիմա որոշիչ տարիքում է գտնվում։ «Դպրոցն ավարտելուց և համալսարան ընդունվելուց հետո 21-22 տարեկանում սկսվում է մի փուլ, երբ պետք է կիրառես սովորածդ։

4-5 տարի անց պարզ է դառնում՝ արդյունք ունեցա՞ր, թե՞ ոչ, աշխատանքիդ պտուղները քաղեցի՞ր, թե՞ ոչ, ճանապարհդ ճիշ՞տ էր, թե՞ ոչ։ Ըստ իս՝ 27–ը ճիշտ տարիքն է դա հասկանալու»,– ասաց նա ու իր արդյունքը դրական գնահատեց։ Հարցին՝ արդյոք «Սարի աղջիկ» սերիալում խաղալը և հայտնիություն ձեռք բերելը նպաստել են իր արդյունքը դրական գնահատելուն, նա պատասխանեց․ «Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, Ինստիտուտն ավարտելուն պես ընդունել եմ Գոյ թատրոն։ Սերիալում խաղալն ինձ մոտ պատահական չստացվեց, ինչպես շատերի դեպքում լինում է։ Դա իմ տարիների աշխատանքի արդյունքն է, և իհարկե, կարևոր էր»։