Սկզբունքայնորեն չեմ գնում նոր կաթսաներ ու թավաներ, բայց այս գաղտնիքի շնորհիվ իմ սպասքեղենը փայլուն է ու անթերի մաքուր

Հետաքրքիր

Ոչ միայն կաթսաներն ու թավաները, այլև ողջ սպասքն է անթերի մաքուր ու փայլուն, կարծես խանութից նոր գնված լինի: Հիանալի արդյունքի կարող եք հասնել սոդայից և կոլայից պատրաստված խառնուրդի շնորհիվ: Ոչ մեկի համար նորություն չէ, որ ուտելիք պատրաստելիս կամ տաքացնելիս կաթսան կարող է այ րվել: Բացի այդ, կաթսայի նաև արտաքին կողմի վրա են թռնում յուղի կաթիլներ, որոնք այրվում ու չորանում են, և հետո դրանցից ազատվելը չափազանց դժվար է լինում:

Դրա պատճառով փչանում է սպասքեղենի տեսքը: Եվ սա բոլորովին էլ չի վկայում այն մասին, որ տնային տնտեսուհին փ նթի է, պարզապես ոչ բոլորը գիտեն որոշակի գաղտնիքներ, որոնք զգալիորեն կհեշտացնեն գործը: Հաճախ նույնիսկ խանութից գնված միջոցները չեն կարողանում մաքրել նշված տեսակի հետքերը, իսկ դրանք օրեցօր ավելանում են: Մի շտապեք դեն գցել այ րված կաթսաներն ու թավաները, քանի որ մեր առաջարկած հնարքը միանշանակ կօգնի ձեզ:

Անհրաժեշտ է. սոդա՝ 4-5 ճ.գ., կոկա-կոլա՝ 0,25 բաժակ։ Բնականաբար, եթե շատ սպասք կա ու այրված հետքերը շատ են, բաղադրիչների քանակը կարող եք ավելացնել՝ պահպանելով դրանց հարաբերակցությունը: Ինչպես կիրառել. Հարմար խորը տարայի մեջ լցնել սոդան և կոլան: Խառնել, որ մածուկանման զանգված ստացվի:Այժմ ստացված խառնուրդը քսել այն սպասքին, որն անհրաժեշտ է լվանալ: Կարող եք քսել սպունգով, խոզանակով՝ և ներսի, և արտաքին կողմին։ Սպասեք 8-12 րոպե: Լվացեք գոլ հոսող ջրով, անհրաժեշտության դեպքում օգտագործեք նաև ափսե լվանալու հեղուկ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *