Պատրաստում եմ թխվածք ծույլիկների համար. 5 րոպե եմ տրամարդում ու ուղարկում ջեռոցը

Խոհանոց

Թխվածքն այնքան արագ է պատրաստվում, որ չեք էլ նկատի, թե այն երբ ու ինչպես հայտնվեց ձեր սեղանին: Միջուկի համար կարող եք վերցնել ցանկացած միրգ կամ հատապտուղ՝ ինչպես թարմ, այդպես էլ սառեցրած: Անհրաժեշտ բաղադրիչներ. ձու՝ 3 հատ շաքարավազ՝ 200 գ վանիլին մի պտղունձ աղ հալացրած և սառեցրած կարագ՝ 75գ թթվասեր՝ 150 գ ալյուր՝ 240 գ փխրեցուցիչ՝ մի

տուփ միջուկ Պատրաստման եղանակ. Հարել ձուն՝ աղի ու շաքարավազի հետ միասին: Պիտի ստացվի փքուն ու խիտ զանգված: Ավելացնել վանիլին՝ ըստ ճաշակի: Լցնել հալեցրած, սենյակային ջերմաստիճանի հասած կարագը և նույն ջերմաստիճանի թթվասերը: Հարել հարիչով՝ մինչ համասեռ դառնալը: Ալուրը միացնել փխրեցուցիչի հետ և մաղելով լցնել զանգվածի մեջ, խառնել, որ խմոր դառնա: Ավելացնել կտրատած միրգ կամ հատապտուղներ, չամիչ, ընկուզեղեն՝ ըստ ձեր ճաշակի: Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով,

մեջը լցնել խմորը, հարթեցնել: Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 35 րոպե, նախապես տաքացրած ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով: Սառած թխվածքի վրա շաքարի փոշի ցանել կամ լցնել հալեցրած շոկոլադ: Եթե ունեք ժամանակ, կարող եք նաև թթվասերին կամ սերուցքին շաքարի փոշի ավելացնելով և հարելով՝ կրեմ պատրաստել: Բարի ախորժակ: Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը