Շատերն Այս Օրերին Հարցնում Են, Թէ Եթե Տանը Նոր Մա Հացած Մարդ Կա, Արդյոք Կարելի՞ Է Զատկի Ձու Ներկել, Ժողովուրդ Ջան. Պարզաբանում Է Հայ Առաքելական Եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանը

Հետաքրքիր

Հայ Առաքելական Եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանը գրում է. «Շատերն այս օրերին հարցնում են, թէ եթե տանը նոր մա հացած մարդ կա, արդյոք կարելի՞ է զատկի ձու ներկել: Ժողովուրդ ջան, զատկի ձուն ոչ մի կապ չունի մա հացածի հետ, ու մա հացած մարդու հոգուն ոչ օգնում է, ոչ էլ խանգարում: Զատկական ձուն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, դատարկ գեր եզմանը, նոր կյանքը, ու մարդիկ հին ժամանակ իրար ձու էին նվիրում զատկի օրը ու ասում «Քրիստոս հարյավ ի մե ռելոց»: Իսկ կարմիր են ներկում, որովհետև և՛ խորհրդանշում է Քրիստոսի արյո ւնը, որ թափվեց խաչի վրա և՛ հետևյալ պատմությունը:

Մարիամ Մագդաղենացին մի անգամ հանդիպում էր Տիբերիոս կայսեր ու նրան ձու էր տալիս ասելով, Քրիստոսը հարություն է առել: Կայսրն ասում է, «ես ավելի շուտ կհավատամ որ այդ ձուն հիմա կարմրի, քան թէ մե ռելը հարություն առնի»: Ու այդ պահին Մագդաղենացու ձեռքի սպիտակ ձուն կարմրում է: Եվ այդպես Քրիստոնյաներն իրար Սբ. Հարության տոնին կարմիր ձու են նվիրում (ոչ թէ այլ գույներ), ու ասում, «Քրիստոս Հարյավ ի մե ռելոց»:

Ուրեմն տեսնու՞մ էք, սա ոչ մի կապ չունի թէ արդյոք տանը նոր հանգո ւցյալ կա թէ ոչ: Դուք հավատացեք Քրիստոսի հարությանը: Հույսով տոնեք այն: Որովհետև մի օր մենք էլ հարություն առնելու: Սպասում ենք հավատքով, հույսով ու Քրիստոսի օրինակով: Միայն թէ, խնդրում եմ, ձեզ հեռու պահեք մե ղքից: — Խնդրում եմ դուք էլ կիսեք որ մեր ազգին իմանա ու հույսով լցվի: Ավաղ, այսօր շատ ընտանիքներում նոր հանգո ւցյալներ կան: Մխիթարենք իրար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.