Խնդրում եմ աղոթեք, այսպես չի լինի. Թագուհի Օհանյանը՝ Հայկոյի մասին

Շոու բիզնես

ԱՄՆ-ում բնակվող հայտնի հասարակական գործիչ Թագուհի Օհանյանը գրառումներ է արել՝ առողջություն մաղթելով երգիչ Հայկոյին: Նա ինստագրամի իր էջում Հայկոյի լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է. «Մեր աղոթքները պիտի տեղ հասնեն: Խդրում եմ շուտ լավացի, հաղթի էս աեմն ինչը: Քեզ շատ ենք սիրում: Խնդրում եմ աղոթեք»:

Ավելի ուշ ինստագրամյան սթորի հատվածում Թագուհին գրել է. «Խնդրում եմ աղոթեք: Բոլորիս աղոթքը պետք է տեղ հասնի: Էսպես չի լինի»: Հիշեցնենք, որ երգիչը վարակվել է կորոնավիրուսով։ Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը:

Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ, որ երգչի վիճակը ծանրացել է: Երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ իրենց ընտանիքի համար ծանր վիճակ է, ու խնդրել էր յդ հարցով երեխային՝ Արմանին, ճչգրել, քանի որ նա տեղյակ չէ այդ ամենի մասին: