Ինչպես է ապրում ամենաերկար եղունգներով աղջիկը.Թույլ նյար դերով մարդկանց համար չէ

Հետաքրքիր

Եվ կանանց, և տղամարդկանց համար կարևոր է կոկիկ ու խնամված տեսք ունենալը: Եվ շատ մեծ դեր են խաղում եղունգները: Դրանք պարտադիր պիտի լինեն մաքուր, սակայն երկարության մասին խոսք գնալ չի կարող, քանի որ դա կախված է յուրաքանչյուրի նախընտրությունից: Ոմանք սիրում են երկար, ոմանք՝ կարճ, մեկին դուր է գալիս օվալ ձևը, մյուսին՝ քառակուսի և այդպես շարունակ:

Սակայն կա մի աղջիկ, ում եղունգները անտարբեր չեն թողնի ոչ մեկին: Նրա անունն է Ելենա Շիլենկովա, նա Սանկտ Պետերբուրգից է: Ելենան փաղաքշական ձևով է դիմում իր եղունգներին՝ դրանք «փոքրիկներս» անվանելով: Մեր պատմության հոերոսուհու եղունգների երկարությունն այս պահի դրությամբ 1 մետրից ավել է: Ելենան միշտ էլ նախընտրել է երկար եղունգներ:

Եվ նա մի օր ընկերուհու հետ գրազ է եկել, որ կարող է առհասարակ չկտրել եղունգները: Արդյունքում նա հայտնվել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում: Հանուն Ռուսաստանի ամենաերկար եղունգներով աղջիկը լինելու, Ելենան ստիպված է եղել հրաժարվել մի շարք սովորական իրերից: Օրինակ, նա այլևս չի հաճախում թենիսի և լողավազան: Բացի այդ, հիմա նա այլ կերպ է համակարգչով տեքստ հավաքում: Ձմռանը չի կարողանում ձեռնոց կրել, և ձեռքերը գրպանները դնելու հնարավորություն նույնպես չունի:

Նույնիսկ գրազը պատվով հաղթելուց հետո Ելենան որոշեց չհրաժարվել երկար եղունգներից, և հիմա դրանք ինքն իր համար է թողել: 4 տարվա ընթացքում նա սկսել է ամեն ինչ ավելի դանդաղ անել, որովհետև անզգույշ շարժումը կարող է զրկել նրան այդքան ժամանակ փայփայած եղունգից: Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *