Ինչի՞ համար է ջինսերի վրա փոքրիկ գրպանիկը. Արտադրողները վերջապես բացահայտել են գաղտնիքը

Հետաքրքիր

Երբեմն մենք պարզապես չենք մտածում առօրյա կյանքում մեզ շրջապատող իրերի նշանակության մասին, պատահում է, որ սխալ ենք դրանք օգտագործում, չկռահելով էլ այդ մասին։ Այսօր zNews-ը կբացահայտի նման գաղտնիքներից մեկը։ Թերևս նկատել եք ջինսերի վրայի փոքրիկ գրպանիկը,

որը նաև հինգերորդ գրպան են կոչում։ Դրա չափսի պատճառով այն համարյա թե չի էլ օգտագործվում։ Բայց ինչի՞ համար է այն ի սկզբանե ստեղծվել։ Կովբոյները, հանքափորերը և այլ աշխատավորներ 1800-ականների վերջերին Levi’s ջինսերի վրայի այս փոքրիկ գրպանիկն օգտագործում էին իրեն ժամացույցները պահելու համար։ Ի դեպ, Levi’s–ի կատալոգներում այն մինչև հիմա «watch pocket» («ժամացույցի գրպան») է կոչվում։ Ի դեպ, չնայած այս գրպանը «հինգերորդ»

անվանումն է ստացել, փաստացի այն չորրորդն է եղել։ Առաջին ջինսերը միայն մեկ գրպան են ունեցել հետևից, երկուսը դիմացից և ժամացույցի փոքրիկ գրպանիկը։ Իսկ հետևի երկրորդ գրպանիկը շատ ավելի ուշ է հայտնվել։ Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը