Երբ տղաները գնացին կանգառ՝ դիմավորելու իրենց մորը, նրանց ուշադրությունը գրավեց անսովոր աղմուկը․ հետոն ուղղակի ՍԱՐ ՍԱՓԵԼԻ է

Հետաքրքիր

News47times.com -ը գրում է․Երբ շրջվեցին, տեսան, որ տներից մեկն այրվում է:Տղաները երկար մտածելու ժամանակ չունեին, նրանք պետք է արագ գործերին:Երբ վազեցին դեպի այրվող տունը, պատուհանից տեսան մի կին, որը գիրկն առած երեխային սարսափած այս ու այն կողմ էր վազում՝ փորձելով դուրս գալ տանից: Նա շատ վախեցած էր:

Դռնով դուրս գալն անհնար էր. Տղաները, որ ընդամենը 11 և 12 տարեկան էին, որոշեցին գործել: Չնայած հրշեջ մեքենաների ազդանշանների ձայնն արդեն հեռվում լսվում էր, բայց սպասելու ժամանակ չկար, ամեն վայրկյան կարող էր ճակատագրական լինել: Անդրեյին հաջողվեց կոտրել պատուհանը և դուրս հանել մորը, երկու տարեկան դստեր հետ, իսկ Դենիսի օգնությամբ կրակից ազատվեց վեց տարեկան տղան: Կրակը գնալով թեժանում էր, բայց բարեբախտաբար բոլորն արդեն ապահով էին:

«Իմ տղաները մեծանում են իսկական տղամարդ, ցանկացած պահի պատրաստ են օգնելու: Ես հպարտ եմ նրանցով», — ասում է երիտասարդ հերոսների մայրը `Նադեժդան: Վեց րոպե անց, երբ ժամանեց առաջին հրշեջ մեքենան, տունն արդեն ամբողջովին կլանված էր բոցերի մեջ: Միայն եղբայրների վճռական գործողությունների շնորհիվ ոչ ոք չտուժեց. հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր, եթե տղաներն օգնության չհասնեին: Դենիսը և Անդրեյը պարգևատրվել են պատվոգրերով ՝ հերոսության և խիզախության համար, որոնք ցուցաբերել են երեխաները կրակից փրկելիս: Փառք Աստծո, որ ամեն ինչ լավ ավարտվեց:

Նյութը հրապարակման պատրաստեց News47times.com