Գրազ կգամ՝ այսքան համեղ սնկի մարինադ դեռ չեք փորձել, կիսվում եմ բաղադրատոմսով

Հետաքրքիր

News47times.com -ը գրում է․Մեզ պետք է Սունկ, Ջուր 2 բաժակ, Աղ 1 ճաշի գդալ, Շաքար 2 թեյի գդալ, Քացախ 9% 75 մլ: Ինչպես պատրաստել Սկզբի համար մանրակրկիտ լվացեք սունկը, այն պետք է արվի մի քանի անգամ: Առաջին ջուրը, որով պետք է լվանաք սունկը, պետք է աղի լինի: Հետո, սունկը մի մեծ կաթսայի մեջ ենք դնում, խառնում և եփում 1 ժամ:

 

Հետո եփած սունկը մանրակրկիտ լվացեք: Մարինադը պատրաստելու համար եռացող ջրի մեջ ավելացրեք աղ, շաքար և խառնեք ամեն ինչ լավ: Հետո, լցրեք քացախը և եռացրեք: Հետք, բանկայի մեջ լցրեք լավրովի լիստ,հատիկավոր պղպեղ և հոտավետ պղպեղ, բանկայի մեջ խաշած սունկ լցրեք և ավելացրեք մարինադ:

 

Բանկաները դնում ենք կաթսայի ներքևի մասում, նախապես ծածկված սրբիչով և եփում կես ժամ: Հետո հանում և կափարիչով փակում ենք բանկաները: Շրջում ենք բանկաները կափարիչները դեպի ներքև և թողնում ենք ամբողջությամբ սառչի:

Նյութը հրապարակման պատրաստեց News47times.com