Բժշկութեան աղոթք. Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվ անդությունները

Հետաքրքիր

Բժշկութեան աղոթք․ Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցա վերն ու բժ շկիր հի վանդությունները: Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առո ղջություն շնորհիր Քո ամենահաղթ խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված.

Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ա խտերն ու հիվ անդությունները և Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները:

Բարիքների պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն: