Արման Հովհաննիսյանին ԱՄՆ-ն շատ է փոխել․ Միայն տեսնեք նրա նոր լուսանկարները

Հետաքրքիր

Երգիչ Արման Հովհաննիսյանն այն հայ հայտնիներից է, ով արագ կերպով սիրվեց ժողովրդի կողմից և երկրպագուների հոծ բազմություն հավաքեց կարճ ժամանակում։ Երգիչը այս շրջանում ԱՄՆ–ում է։ Հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսանում կապ պահպանելու համար երկրպագուների հետ,

քանի որ արմանը բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում և պարբերաբար հրապարակումներ է կատարում՝ ցույց տալով իր առօրյա ու գործնական կյանքը։ Այս անգամ էլ երգիչը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Լուսանկարներից մեկին կից Արմանը գրել է, որ գտնվում

է Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում։ Նշենք, որ երգիչը վերջին անգամ նոր աշխատանք ներկայացրել է սեպտեմբերին։ Հայրենիքի մասին «Նվիրականը» կոչվող երգի երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, խոսքերը՝ Անիտա Հախվերդյանը։ Պարտերազմի օրերին այս երգը կատարեց ու տեսահոլովակով ներկայացրեց նաև հենց Արթուր Գրիգորյանը։