Անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում

Խոհանոց Հետաքրքիր

Բաղադրիչներ: Խմորիչ մեկ տուփ, Ալյուր 600 գրամ, Կաթ 250 մլ, Ձվի դեղնուց 4 հատ, Կարագ 100 գ, Վանիլին 1 տուփ, Շաքարավազ 100 գ, Մի պտղունց աղ: Վրան քսելու համար, 1 ձվի դեղնուց, 2 ճ. գդալ կաթ, Պատրաստման եղանակը: Տաք կաթի մեջ լուծել խմորիչը,

ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա, Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:

Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:, Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա: Տապակը դնել տաք տեղում, որպեսզի գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն: Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով) խառնել և քսել գնդերի մակերևույթին: Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.