Այս տորթի կողքով անտարբեր անցնել չես կարող. նրբահամ և բերանում հալչող տորթ Ձեր սիրելիների համար

Հետաքրքիր

Բաղադրիչներ 80 գ ալյուր 100 գ կակաո 3 հատ ձու 1/4 թեյի գդալ սոդա 1/4 թեյի գդալ փխրեցուցիչ 300 գ շաքարավազ 450 մլ կաթ 1 թեյի գդալ վանիլ 1/2 թեյի գդալ լիմոնի հյութ 300 մլ ջուր 40 գ եգիպտացորենի օսլա 1 թեյի գդալ ագարի փոշի 150 գ կարագ 50 գ բուսայուղ աղ Պատրաստման եղանակը 1Ձվի դեղնուցը առանձնացնել, և շաքարավազով հարել՝ մինչև սպիտակելը: 2Ավելացնել բուսայուղը, լավ խառնել:

3Ավելացնել 100 մլ կաթը, մի փոքր աղ, վանիլին, և լավ խառնել: 4Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն՝ 2 ճաշի գդալ, սոդան խառնել իրար, և կամաց-կամաց ավելացնել խմորին, և լավ խառնել: 5Ձվի սպիտակուցը հարել, կամաց-կամաց ավելացնելով 60 գ շաքարավազը: Ավելացնել նաև լիմոնի հյութը և հարել մինչև պինդ զանգված ստանալը: 6Մերենգան կամաց-կամաց ավելացնել խմորին, և լավ խառնել:

7Թխել ջեռոցում 160°C 40-50 րոպե: Շոկոլադե ջնարակ 1Օսլային ավելացնել ջուր, և լավ խառնել մինչև լուծվի: 2200գ շաքարավազին ավելացնել 50 գ կակաոն, լավ խառնել, ավելացնել 350 մլ կաթը՝ անդադար խառնելով: 3Ավելացնել ագարի փոշին և լավ խառնել: 4Դնել թույլ կրակի վրա, լավ խառնել և ավելացնել օսլայաջուրը:

5Անդադար խառնել մինչև պնդանալը: Ավելացնել կարագը, և խառնել: 1Բիսկվիթը բաժանել 3 հավասար մասերի: 2Բիսկվիթի շուրջը պատել թաղանթով, և շերտի վրա հերթականությամբ ավելացնել ջնարակը: 3Պատրաստելուց հետո պահել սառնարանում 3-4 ժամ: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *