Աղոթքով բժ շկություն, նարեկաբ ուժություն, Ի՞նչ է սա` հոգե թերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք

Հետաքրքիր

Նրա «Մատյան ո ղբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դ եղ կենաց» ու ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք եւ բժ շկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը հատուկ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է,

ժողովուրդը միշտ էլ հարգանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զո րությանը: Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է էական ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթ երապիայում ու բ ուժական նպատակներով, իսկ «Նարեկի» հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:

Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: «Նարեկը» նաև համամարդկային ֆեն ոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցության մեջ: